ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Այսպես խոսեց...

Այսպես խոսեց...
13.03.2020 | 01:43
ՀՀ-ում՝ հա­վա­նա­բար իշ­խա­նու­թյուն­նե­րի թողտ­վու­թյամբ, ստեղծ­վել է ինչ-որ առևան­գիչ-մար­դաս­պան ծռա­շեղ­ված­ներ, ա­ռևան­գիչ ռես­տարտ­ներ հի­շեց­նող հա­մազ­գես­տա­վոր ջա­հել­նե­րի «Հե­ղա­փո­խու­թյան պա­հա­պան­ներ» ան­վամբ պատ­ժիչ, «գո­ղա­կան ռազ­բոր­կա­ներ», «հե­տաքն­նու­թյուն», պար­զա­բա­նում­ներ ի­րա­կա­նաց­նող կազ­մա­կեր­պու­թյուն, որն իք­նի­րավ­չու­թյամբ ի­րա­կա­նաց­նում է ի­րա­վա­պահ մար­մին­նե­րի գոր­ծա­ռույթ­ներ, խախ­տե­լով օ­րենքն ու օ­րի­նա­կա­նու­թյու­նը: Իմ կար­ծի­քով, սա ա­վե­լի քան մտա­հո­գիչ է, դուրս օ­րի­նա­կա­նու­թյան շր­ջա­նակ­նե­րից և հղի վտան­գա­վոր մի­ջա­դե­պե­րով ու հետևանք­նե­րով: Եվ զար­մա­նա­լի է, որ այս կա­ռույ­ցի գոր­ծու­նեու­թյու­նը դուրս է մնա­ցել ՀՀ ոս­տի­կա­նու­թյան և ԱԱԾ-ի տե­սա­դաշ­տից...
Ով­քե՞ր են սրանք...Հիտ­լե­րյու­գենդ­նե՞ր, խուն­վեյ­բին­նե՞ր, կո­մե­րի­տա­կան ե­րիտգ­վար­դիա­կան­նե՞ր...
Ով­քե՞ր են.. Ին­չու՞ են ստեղծ­վել, ի՞նչ նպա­տա­կով, ու՞մ թողտ­վու­թյամբ, ու՞մ գի­տու­թյամբ...
Մեր երկ­րում կան կա­յա­ցած անվ­տան­գու­թյան և ոս­տի­կա­նա­կան կա­ռույց­ներ, ի­րա­վա­պահ հա­մա­կարգ, և նրանք ի զո­րու են Հա­յաս­տա­նում պահ­պա­նե­լու օ­րի­նա­կա­նու­թյու­նը, անվ­տան­գու­թյունն ու հա­սա­րա­կա­կան կար­գը՝ պրո­ֆե­սիո­նալ ու անհ­րա­ժեշտ մա­կար­դա­կով և գոր­ծող օ­րենք­նե­րի շր­ջա­նակ­նե­րում...
Ռո­բերտ ՄԵԼ­ՔՈ­ՆՅԱՆ
Երևանի նախկին փոխոստիկանապետ
Դիտվել է՝ 3949

Մեկնաբանություններ